06/04/2022 18:49
Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել
Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել, հայտարարել է Ղրիմի հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
«Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան «Մետաքսե ճանապարհ-Ղրիմ-Հայաստան» զբոսաշրջային երթուղու վերաբերյալ»,- Կիվիկոյի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
Ղրիմի փոխվարչապետը նշել է, որ այդ զբոսաշրջային երթուղին հետաքրքիր է ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական տեսանկյունից։ Նա հավելել է, որ Ղրիմում շատ հետաքրքիր վայրեր կան, որոնք կգրավեն հայ զբոսաշրջիկներին։