06/04/2022 09:34
«Ժողովուրդ». Միայնակ գայլի եղբորը մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին հայհոյելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս:
Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան: Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: