06/04/2022 10:56
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք
Ապրիլի 6-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Կատարվել է 2479 թեստավորում, առողջացել՝ 23 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2060 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում։