07/04/2022 11:49
Բանակ պահեք, որ թշնամին ուժի լեզվով չխոսի. Սամվել Բաբայան (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր Ազգային ժողովում էր։
Լրագրողների հարցերին նա չպատասխանեց, ասաց, թե աշխատանքային այցով է ԱԺ-ում, որևէ բան չունի ասելու։
Նա պատասխանեց միայն մեկ հարցի, երբ լրագրողն ասաց, թե թշնամին շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել, ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել։
«Բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի», - պատասխանեց Սամվել Բաբայանը։