07/04/2022 17:00
Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 470 դրամ է
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 470 դրամ է, վաճառքինը՝ 479 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 4.76դրամ է, վաճառքինը՝ 6.25։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.96 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 503 դրամով, վաճառվում՝ 521 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 535 դրամ է։