![Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ](https://www.aysor.am/news_images/650/1949706_1/161209.thumb.jpg)
07/04/2022 14:53
Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հասկանալի է, որ դա շարունակական գործընթաց է, սակայն նման փաստաթուղթ կնքելու ուղղությամբ շարժվելը ինքն իրենով դրական փաստ է և ողջունելի է», - ասել է Պեսկովը: