07/04/2022 21:22
ԱՄՆ-ն դադարեցնում է առևտրային նորմալ հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծին։ Բավարար քանակով ձայներ են հավաքվել՝ նախաձեռնությունը հաստատելու համար։
Օրենքի նախագծին «կողմ» են արտահայտվել բոլոր 100 սենատորները։
Առևտրային նորմալ հարաբերությունների դադարեցմամբ Ռուսաստանից ու Բելառուսից ներմուծված ապրանքները կկորցնեն բարենպաստ դիրքն ամերիկյան շուկայում, ԱՄՆ-ն հնարավորություն կստանա ռուսական ու բելառուսական ապրանքների համար ավելի բարձր տուրքեր սահմանել, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրների համար է սահմանում։