07/04/2022 19:20
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ
Ճապոնիան շուտով կհայտարարի, թե ինչ նոր պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները կհրապարակվեն ապրիլի 8-ին կամ հաջորդող օրերին»,- ասել է Կիսիդան։
Ճապոնիան արդեն իսկ պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։
Անհատական պատժամիջոցներ են սահմանվել 100 անձի նկատմամբ, որոնց թվում են իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ ու գործարարներ։ Ճապոնիան սառեցրել է նաև ռուսական մի քանի բանկերի ակտիվները, արգելանք սահմանել մի քանի հարյուր տեսակի ապրանքների արտահանման նկատմամբ։