07/04/2022 15:32
44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ:
Պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև հումանիտար հարցեր:
Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:
«Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի 44-օրյա պատերազմից է, 777 հոգին՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - ասաց ՀՀ վարչապետը: