07/04/2022 17:11
Համաշխարհային շուկայում պարենամթերքի գնաճը պայմանավորված չէ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով․ G7
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են, որ պարենամթերքի համաշխարհային գնաճը պայմանավորված չէ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։
Համատեղ հայտարարությունում, որը տարածել են G7-ի երկրների ԱԳ նախարարները՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, պնդումը, թե գնաճը պատժամիջոցների հետևանքով է, «անամոթ սուտ» է որակվել։
«Մենք ակտիվ պայքարելու ենք ռուսական այն նարատիվի դեմ, որ արևմտյան պատժամիջոցները համաշխարհային շուկայում հանգեցրել են պարենամթերքի գնաճի։ Մենք այդ պնդումն անվանում ենք այնպես, ինչպես այն իրականում կա՝ անամոթ սուտ»,- հայտարարել է «Մեծ յոթնյակը»։