08/04/2022 13:50
Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով
Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:
Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց նաև Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչեց ու հռչակեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։