08/04/2022 19:40
Նախագահը դեսպաններ է նշանակել
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ նշանակելու մասին։
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայում ՀՀ դեսպան։
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը համատեղության կարգով նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։