08/04/2022 14:56
Դոլարի գինը հայաստանյան բանկերում կտրուկ իջել է
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 468 դրամ է, վաճառքինը՝ 478 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 4.91 դրամ է, վաճառքինը՝ 6.27։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.29 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 504 դրամով, վաճառվում՝ 519 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 530 դրամ է։