08/04/2022 17:39
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհ է բրյուսելյան հանդիպման արդյունքներից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
«Թուրքիան գոհունակություն է հայտնում հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարություններին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով»,- նշված է հաղորդագրությունում։