08/04/2022 16:33
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով․ Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար։ Անհրաժեշտ է, հավանաբար, արդեն այլ արժույթներով հաշվարկել, բայց մենք այդ մասին ձեզ հետ հետո կպայմանավորենք»,- ասել է Լավրովը՝ Միրզոյանին։