08/04/2022 21:20
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում։
«Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը, երկուսը՝ Հյուսիսային և երկուսը՝ հարավային ուղղություններով:
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 362,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։