08/04/2022 16:39
Լին Թրեյսին փաստել է ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։
Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։