08/04/2022 16:16
Փառուխում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներն ամբողջությամբ պարզ չեն. ՌԴ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Պետք է պարզել Ղարաբաղում Փարուխ գյուղի մոտ շփման գծի խախտման հետ կապված միջադեպի բոլոր հանգամանքները, վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մարտի 24-ի միջադեպի հենց սկզբից մենք հայտարարել էինք, որ մեր զինվորականները տեղում են ու պարզում են բոլոր հանգամանքները։ Մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն, ես չէի ցանկանա հիմա առաջ ընկնել», - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է ռուս նախարարը։