08/04/2022 14:26
Ռուսաստանը կշարունակի ապահովել ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում. Լավրով (Տեսանյութ)
Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ ռուս խաղաղապահների գործունեությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները։
«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կա երեք խումբ համաձայնագիր, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, հունվարին և 2021 թվականի նոյեմբերին։ Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գործունեությունը իր մանդատին խիստ համապատասխան», - ասել է նա։