08/04/2022 16:14
Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կկարողանան վերականգնել ստատուս քվոն. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանը շարունակում է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն և ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կկարողանա վերականգնել ստատուս քվոն և իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյի հետ համատեղ ասուլիսում ասաց Միրզոյանը: