09/04/2022 12:43
Պռոդյուսեր-դիջեյը գրավում է նոր բարձրունքներ (Լուսանկար)
Բավականին կարճ ժամանակահատվածում DJ Լևոնը կարողացավ իր ուրույն դերը զբաղեցնել հայկական շոուբիզնեսում՝ ներգրավված լինելով բազմաթիվ ծրագրերում։
Որպես DJ` Լևոնը նաև ներկայացրել է արդեն իսկ սիրված որոշ երգերի նոր գործիքավորում։ Բոլորին է հայտնի, որ հայ երաժշտասերները բավականին քննադատորեն են մոտենում այս կամ այն երգի նորացված տարբերակին։ Բայց Լևոնի կատարած աշխատանքների արդյունքում պատկերը հակառակն է։ Նրա ստեղծագործությունները հիմնականում արժանանում են դրական արձագանքների, ինչև ևս մեկ անգամ վկայում է նրա երաժշտական սուր զգացողության մասին։
Կան նաև այսպես կոչված երգիչ-երգչուհիներ, որոնց մոտ կենդանի ձայնով երգել,ա մեղմ ասած, այնքան էլ լավ չի ստացվում։ Իսկ ահա Լևոնը Արկադի Դումիկյանի հայաստանյան և ռուսաստանյան մեծ մենահամերգներին բեմ դուրս գալով և կատարելով իրենց հիթային դուետը, ցույց տվեց, որ վատակել է իրավունք ելույթ ունենալ մեծ բեմերում։
Եթե որպես DJ և երգիչ Լևոնը ցույց տվեց իր երաժշտական տաղանդը և ունակությունները, ապա հանդիսանալով Արկադի Դումիկյանի պրոդյուսերը, ապացուցեց, որ ունի նաև հիանալի կազմակերպչական հմտություններ։
Այսօր Արկադի Դումիկյանը անընդհատ թողարկում է նոր հիթային կատարումներ, հանդես է գալիս համերգային ծրագրերով, ինչպես հայրենիքում՝ այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սա պրոֆեսիոնալ պրոդյուսերակն աշխատանքի և առողջ համագործակցության լավագույն ապացույցն է։
Լևոնը համագործակցել է նաև այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Սարոն, Գրիգորի Եսայանը և այլք։