09/04/2022 16:00
Համարե՞լ կանանց թույլ սեռ. Զարմանալի փաստեր կնոջ օրգանիզմի մասին
Aysor.am-ը ներկայացնում է մի շարք հետաքրքիր փաստեր, որոնք ապացուցում են կնոջ մարմնի յուրօրինակությունը։
Կանանց մոտ առավել մեծ է ուղեղի այն հատվածը, որն ազդում է լեզվական հմտությունների վրա: Կանայք նաև ունեն Foxp2 սպիտակուցի ավելի բարձր մակարդակ, որը հայտնի է որպես «լեզվական գեն» անվամբ։ Այս սպիտակուցի բարձր պարունակությունը օգնում է կնոջը մեկ օրում արտասանելու մոտ 20 հազար բառ, որը 13 հազարով ավելին է տղամարդու արտասանած բառերի քանակից:
Գույների երանգներն ավելի լավ են տարբերակում, քան տղամարդիկ: Երանգների ընկալումն ուղղակիորեն կապված է X քրոմոսոմների հետ. կանայք ունեն երկու X-քրոմոսոմ, իսկ տղամարդիկ՝ մեկ:
Ուղեղի կենտրոններում այն նեյրոնները, որոնք պատասխանատու են խոսքի և լսողության համար, կանանց մոտ 11 տոկոսով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Հենց այս պատռճառով կանայք բացի ավելի լավ լսելուց, լսողությամբ տարբերակում են նաև հուզական երանգների ավելի լայն դիապազոն:
Կանանց մաշկը 25%-ով ավելի բարակ է, քան տղամարդկանցը, ինչն էլ այն ավելի զգայուն է դարձնում և ավելի վաղ են սպառվում կոլագենի պաշարները. այս պատճառով կանանց մաշկի վրա կնճիռներն ավելի շուտ են հայտնվում, քան տղամարդկանց մոտ:
Կանայք ավելի ուժեղ իմունային համակարգ ունեն, և հազվադեպ բախվում մի շարք խնդիրների ու հիվանդությունների՝ այդ թվում և ինֆեկցիոն:
Կանանց մոտ մի կուրծքը միշտ մեծ է մյուսից. ոչ մի կին չունի բացարձակ սիմետրիկ կրծքեր։
Ծննդաբերության ժամանակ կնոջ մարմինը փոփոխվում է: Բացի ցավերից, կնոջ մարմինը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների, որոնցից մեկն էլ արգանդի վզիկի ընդլայնումն է:
Կանայք ավելի հեշտ են դիմանում ցավին: Կանանց մոտ ցավային շեմն 9 անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Դա է վկայում ծննդաբերությունն ու դրա հետ կապված մի շարք հետազոտություններ։
Կանանց մկաններն ավելի դիմացկուն են: Կանայք կարող են կատարել դիմացկունության վարժություններ տղամարդկանցից 75%-ով ավելի երկար: Պատճառը նրանց հորմոններն են. էստրոգենը կանանց մկաններն ավելի դիմացկուն է դարձնում և օգնում առավել երկար դիմադրելու հոգնածությանը:
Միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ. դա մի շարք պատճառներ ունի՝ գենետիկից մինչև հորմոնալ: Դրանից բացի, կանայք սովորաբար ավելի առողջ կենսակերպ են վարում, հազվադեպ են ունենում վնասակար սովորություններ և քիչ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների, որոնք այսօր ամբողջ աշխարհում վաղաժամ մահվան գլխավոր պատճառն են:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։