09/04/2022 12:59
ՀՀ ֆինանսների նախարարը գործուղվում է ԱՄՆ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը գործուղվում է ԱՄՆ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խաչատրյանի հետ միասին ԱՄՆ կմեկնի փոխնախարար Վահե Հովհաննիսյանը. վերջիններս ԱՄՆ-ում կլինեն 2022 թվականի ապրիլի 19-ից 23-ը՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
ֆինանսների նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: