«Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական․ այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել»․ Արմեն Աշոտյան

09/04/2022 20:15

«Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական․ այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել»․ Արմեն Աշոտյան


Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչև 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ, News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:

«Այն, որ հակամարտությունը Ռուսաստանի և Արեւմուտքի միջև, որը դրսևորվում է Ուկրաինայում, ազդեցություն է ունենալու Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, ինձ համար տեսանելի էր դեռևս շաբաթներ առաջ, ինչի մասին զգուշացնում էի Ռուսաստանի` ԵԱՀԿ անդամակցության և ԵԱՀԿ շրջանակներում աշխատանքների շարունակության համատեքստում: Ակնհայտ էր որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը ոչ միայն միջազգային միակ ձևաչափն է, որն ունի մանդատ՝ արցախյան կարգավորմամբ զբաղվելու, այլև հայկական կողմերի շահերը ընկալող ֆորմատ է, որի հիմնարար սկզբունքները և տարրերը, որոնք բացահայտվել են 2009 թվականից սկսած, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հիման վրա կարգավորման սկզբունքը, հայկական կողմի կարմիր գծերի ներառում էր իրականացնում: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա բնական է համարում, որ այս փոփոխությունը վտանգներ կառաջացնի հայկական կողմերի համար. «Քանզի գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի և Ռուսաստանի խախտված եռանախագահությունը բերելու է մի կողմից գեոպոլիտիկ ճնշումների մեծացման` արցախյան կարգավորման շուրջ, այդ թվում՝ «քաղաքական խանդի» տեսարանների և «կամ, կամ»-ի սկբունքների կիրառման, մյուս կողմից նաև հարցականի տակ է դնում հայկական կողմի համար ընդունելի կարմիր գծերի քաղաքականությունը. խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի ներառման մասին՝ որպես կարգավորման սկզբունքի»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` լավրովյան հայտարարությունն իր ենթատեքստն ունի:

«Կարծում եմ, որ ռուսական կողմն այս գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի հետ մի կողմից վա-բանկ է գնում՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին դնելով փաստի առաջ, որ կամ համարգործակցում ենք, այդ թվում՝ արցախյան ուղղությամբ, կամ առհասարակ խզում ենք բոլոր տեսակի անվտանգային և ռեգիոնալ քննարկումները այդ երկու ուժի կենտրոնների հետ, կամ մյուս կողմից վա բանկ է գնում, որպեսզի խնդրի կարգավորման համար կիրառի ասպես կոչված «կամ, կամ»-ի սկզբունքը՝ հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ռուսական հեղինակությամբ երեք համատեղ հայտարարությունները:

Ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության կարգավորման համար ջանքեր է պետք գործադրել, կարծում եմ՝ Արևմուտքը ներկայացնող կողմի հետ, որպեսզի ռուսական կողմի հետ, այնուհանդերձ, արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պահպանելու ջանքեր գործադրեն: Լավրովյան հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ դա ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությունն էր, այլ Արևմուտքի քայլերի առնվազն մեկնաբանությունը կամ փաստագրումը, հետևաբար, այստեղ պետք է ամեն ջանք իրականացնել, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չազդի մեզ վրա՝ ճակատարգրական այս ձևով»,- ասել է նա:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Ռուսաստանը, այնուհանդերձ, պատրաստ է ստեղծված իրավիճակին. «Նամանավանդ, որ կան թույլ, բայց պոզիտիվ սիգնալներ, մասնավորապես՝ ամերիկյան պաշտոնյա Սալիվանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ անկախ ուկրաինական ճգնաժամից, ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգային հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ։ Բացի դրանից, Փառուխի և Քարագլխի վերջին դեպքերի առնչությամբ մենք չտեսանք Մինսկի խմբի համանախագահերի հայտարարությունը, ինչն արդեն ահազանգ էր այն մասին, որ այդ ձևաչափը վտանգված է, բայց տեսանք համանախագահ երկրների առանձին արձագանքներ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ, որոնք բավականին ունիսոն էին։ Մյուս կողմից կա նաև այլ փորձ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերություններն, այնուհանադերձ, շարունակում են որոշակի ձևաչափով իրենց համատեղ աշխատանքը և այստեղ, կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական։ Հետևաբար այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել՝ հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել և հետպատերազմյան շրջանում ավելի ընդգծել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարիք չունի, այնինչ մնացած բոլոր միջազգային ինտիտուտները պարբերաբար այդ ձևաչափի կարևորության մասին բարձրաձայնում էին»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով Այսօր, 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր, 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է Այսօր, 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում