09/04/2022 17:26
Արցախի նախագահը պարենային անվտանգության հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն ու անմշակ հողատարածքներն՝ անխտիր։
Խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի կողմից պատասխանատու կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նոր ճանապարհների կառուցման գործընթացը շուտափույթ սկսելու և տնտեսական տարբեր ծրագրերի մեկնարկի ուղղությամբ ֆինանսական և անվտանգային համապատասխան միջոցներ ապահովելու վերաբերյալ։