09/04/2022 09:25
«Հրապարակ»․ Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի․ չկայացած ծրագիրը իշխանության հերթական փիառն էր
«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, և «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»: Մինչև 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում եև 2 ամիս սպասում էին պարարտանյութին։
Արմավիրի և Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»: