09/04/2022 16:55
Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներն սկսելու հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, ընդգծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների զարգացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներն սկսելու հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։