09/04/2022 10:20
Աջակցող տեխնոլոգիաները Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին հնարավորություն կտա ապրել արժանապատիվ կյանքով. Տիգրան Ավինյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին։
Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում։
Տիգրան Ավինյանը, որը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իր ելույթում շեշտել է աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացման կարևորության մասին՝ հնարավորություն տալով ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեցողներին, ներառյալ տարեցներին, ապրել առողջ, արդյունավետ, անկախ, արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին: