Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք` GOOGLE EARTH-ի ինտերակտիվ քարտեզ, Facebook-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:
Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:
Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:
Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:
Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար», - գրել է Թաթոյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: