11/04/2022 20:35
«Կինդեր» շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք չի արձանագրվել, վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում․ «Սլավ գրուպ»
«Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Կինդեր» շոկոլադի այն տեսակները, որոնք Հայաստան են ներմուծվում «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքն ու տարածումն արդեն իսկ կասեցված է, իսկ Կինդեր» շոկոլադե ձվերի ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել, վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։
«ՀՀ ՍԱՏՄ կողմից «Կինդեր» շոկոլադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հարկ է համարում տեղեկացնել, որ շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել, վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։ «Կինդեր» շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը Հհ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկոլադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։
Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկոլադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»,- նշված է ընկերության տարածած հայտարարությունում։