11/04/2022 13:36
Ուկրաինայում պատերազմի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կնվազի մինչև 1,2%. ՀԲ
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,3%-ից իջեցվել է 1,2%-ի, այս մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։
Նշվում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։
Զեկույցում նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, էականորեն բացասական կլինեն Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի ամուր տնտեսական կապերը։
2023 թվականի համար ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ 4,6% (-1%) մակարդակում, 2024թ.-ի համար՝ 4,9% (-0,9%)։