11/04/2022 10:52
Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան
Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը:
Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։
«Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։