12/04/2022 10:28
Ֆրանսիան շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան վերահաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն իր լիարժեք հավատարմությունը` որպես ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Այս դերում Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, նաև շարունակում է աջակցել սահմանների սահմանագծման, տարածաշրջանի մեկուսացումը հաղթահարելու, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներին:
Այս նպատակով փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: