12/04/2022 17:52
Մենք թևակոխում ենք ծանր ու նոր փուլ, պետք է հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում. Արայիկ Հարությունյան
Մենք պետք է հասկանանք ինչ է սպասվում մեզ, մենք թևակոխում ենք ծանր, նոր փուլ կապված՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով, որը կարող է խախտել տարածաշրջանը։ Այս մասին Ասկերանի շրջանի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մարտի 24-ին Ադրբեջանը խախտել է նոյեմբեր 9-ի պայմանագիրը և առաջին հերթին կասկածի տակ է դրել խաղաղապահների առաքելությունը»,- ասաց նա։
Հարությունյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել է և կլինի Արցախի Հանրապետության ղեկավարության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը և այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու.«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթական չէ, միանշանակ է, մենք չենք շեղվելու մեր անկախության ճանապարհից»։
Հարությունյանը ընդգծել է, որ ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով հնարավոր է պարենային ճգնաժամ առաջանա և հանձնարարել է Ասկերանի շրջանի ղեկավարին ակտիվացել գյուղատնտեսական աշխատանքները։
«Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք ցորենի և պարենամթերքների արտադրությանը, պահեստավորմանը, վերաբաշխմանը։ Այդ բոլորը մեր մեր օրակարգում կա, մենք դրանք չենք անտեսում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։