12/04/2022 10:32
Արցախ մեկնելով՝ որևէ լավ բան չեք անում. Ձեր տեղն արդեն աղբանոցն է. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ դահլիճը. վերջիններս մեկնել են Արցախ ու չեն մասնակցի նիստերին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, թե տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով ու դրանով սերունդներին դաստիարակելով՝ որևէ լավ բանի չեն տարել:
«Եթե Թուրքիայի դրոշը վառելով Հայաստանի համար որևէ կոնկրետ քայլ են արել ու նպաստել են Հայաստանի որևէ դրական ընթացքին, ապա ճիշտ են արել, բայց դրա մեջ մենք որևէ լավ բան չենք տեսել: Եթե Թուրքիայի դրոշը վառելով մտածում եք, որ հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք ու փիղը ճղելով` ձեզ պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք, փիղ ճղող եք», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Բաքոյանն ասաց, թե ընդդիմությունն, Արցախ մեկնելով, որևէ լավ բան չի անում. եթե լավ բան անեին, ապա այն օրերին, երբ պատերազմը դեռ մի քանի օր էր՝ սկսել էր, չէին փորձի մարդկանց փողով առնել ու տանել:
«Ձեր տեղն արդեն աղբանոցն է», - ասաց նա: