12/04/2022 21:05
ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե-ֆակտո անվավեր է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե-ֆակտո անվավեր է։
«Մինսկի խումբը գործել է 28 տարի։ Համանախագահներն այս տարիների ընթացքում, հավանաբար, հարյուրավոր այցեր են կատարել Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է՝ այն զրոյական է»,- ասել է Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցությանը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով։
«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Այն կարգավորվել է ռազմաքաղաքական միջոցներով։ Փաստորեն, հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե դե-յուրե վավեր է, բայց դե-ֆակտո՝ այն անվավեր է»,- ասել է նա։