12/04/2022 11:49
Արայիկ Հարությունյանը Ասկերանում հանդիպել է բնակիչների հետ, քննարկել են անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։
Քննարկվել են հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։
Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։