12/04/2022 21:14
Փաշինյանի և Ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակում ադրբեջանական կողմն ստացել է պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ պատգամավոր
ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելելը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում:
Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:
ՌԴ խաղաղապահ ուժերը, ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով, թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:
Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:
Ամոթ մեզ բոլորիս . . .»,- գրել է պատգամավորը։