12/04/2022 11:55
Գուրգեն Արսենյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները հղի է լուրջ վտանգներով Հայաստանի համար:
«Սա ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով», - հայտարարեց նա:
Արսենյանը Նիկոլ Փաշինյանից պահանջեց վերանայել այն սկզբունքներն ու այն աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:
«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: Պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ «գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»: Մենք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ արկածախնդիր որևէ ղեկավարների չպետք է թույլ տանք խաղան ՀՀ անվտանգության հետ», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: