12/04/2022 09:50
«Ժողովուրդ». նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք. Հայաստանի միգրացիոն պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթուղթը: Ըստ այդմ՝ 2015-2020թթ. ընթացքում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված է եղել տնային տնտեսությունների 218.400 անդամ։ Նրանցից շուրջ 92.300 մարդ մեկնել է իր բնակավայրերից և չի վերադարձել, տնային տնտեսությունների 90.700 անդամ վերադարձել է մեկնումներից, իսկ 35.400 հազար մարդ եղել է տվյալ բնակավայր նոր ժամանած։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել է տղամարդ, նրանք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Պարզվում է, որ մեկնածների ավելի քան 54.9 տոկոսը, վերադարձածների՝ 75.9 տոկոսն աշխատել է շինարարության ոլորտում։ Մեկնել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, վերադարձել՝ տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, որոնց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից»։