12/04/2022 09:40
«Հրապարակ». Առաջիկա օրերին պաշտոնին հրաժեշտ կտա Կենտրոնի թաղապետը. Տիգրան Ավինյանը շարունակում է Երևանի ստվերային կառավարումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը շարունակում է Երևանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։
Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաև Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։ Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր և բիզնես գործունեություն իրականացնում։
Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»։