12/04/2022 09:55
«Հրապարակ». Աճել է եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղացի և եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում և քաղհասարակության սորոսական թևի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան։
Իսկ երեկ էլ եռօրյա այցով Սյունիքում էին գտնվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։ Այցը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ներառում է այցելություն Կապանի, Գորիսի, Վերիշենի կանանց ռեսուրսային կենտրոններ։ Այս հանդիպումներին նախատեսվում է նաև ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ներկայությունը։
Սյունիքում վախեցած հիշում են, որ մարզի նկատմամբ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաև Սև լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին»։