12/04/2022 21:25
Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիևը որոշեն, թե քո հայրենիքի որ հատվածն է քեզ կարելի այցելել՝ պիտի ոտքի կանգնես․ Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ով Արցախ մեկնած ընդդիմադիր պատգամավորների շարքում է, գրառում է արել ֆեսյբուքյան իր էջում՝ ընդգծելով․ «Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիևը որոշեն, թե քո հայրենիքի որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես»։
«Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ: Դրսում, ճամփեզրին:
Սրա պատճառը ՔՊ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես:
Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնել՝ պիտի ոտքի կանգնես:
Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիևը որոշեն, թե քո հայրենիքի որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես:
Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնալ ՝ պիտի ոտքի կանգնես»,- գրել է պատգամավորը: