12/04/2022 11:04
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք
Ապրիլի 12-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Կատարվել է 2838 թեստավորում, առողջացել՝ 24 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 691 դեպք, որոնցից 410 365-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3 003 171 թեստավորում։