13/04/2022 11:26
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք
Ապրիլի 13-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Կատարվել է 2540 թեստավորում, առողջացել՝ 22 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 711 դեպք, որոնցից 410 387-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3 005 711 թեստավորում։