13/04/2022 16:06
«Կարևորն այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է մեջը գրված և ովքեր են ստանձնում ընդունման երաշխավորությունը»․ Աշոտյանը փաստեր է հրապարակել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ նախկին իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, չշրջանառված փաստեր է հրապարակել:
«Կարելի է նաև մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։
Իհարկե, դա այդպես է։ Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլացնում մարդկանց։
Ազգային Ժողովում բեմականացված էժանագին «բալագանի» իրական ռեժիսորները Հայաստանի և Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։
Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարները ոտքից գլուխ կեղծ են։
Հիմա կհրապարակեմ հերթական փաստը, որը մինչ այդ չէր շրջանառվել։
Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին, թե «16-ից հետո բանակցություններում աղետ է եղել, և Արցախի ապագայի հարցը որոշվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով»։
Ուշադիր նայեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին, որը տրվել է 1995 թվականին։
Դրա 11-րդ կետն արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ ԱԽ բանաձևեր նախապատրաստելու լիազորություն ունեն։ Իրենց մանդատից բխող լիազորություն։
Ու կարևորն այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է մեջը գրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, և ովքեր են ստանձնում դրա ընդունման երաշխավորությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։
Ու այս ամենը Սերժ Սարգսյանն ապահովել էր։
Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիևին», - գրել է Աշոտյանը: