13/04/2022 20:59
Արցախում տեղյակ չեն՝ ով է արգելել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը
«Արցախում տեղյակ չեն, թե ո՞վ է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անուններով ցուցակները փոխանցել ռուս խաղաղապահներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Մի՞թե որևէ մեկը կարող է կասկածել, թե Արցախի իշխանությունները կարող են որևէ քայլ կատարել, որով կարգելվի կամ կխափանվի Հայաստանից ժամանողների մուտքն Արցախ»,- ասել է նա։
Լուսինե Սահակյանը հավելել է՝ Արցախում միշտ են գրկաբաց ընդունել Հայաստանից ժամանող ցանկացած հյուրի, այդպես էլ շարունակվելու է։
Հարցին՝ արդյոք Արցախի իշխանությունները որևէ քայլ նախաձեռնեցի՞ն այն բանից հետո, երբ Հայաստանից ժամանող ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ, չկարողացան մուտք գործել երկրի տարածք, Լուսինե Ավանեսյանը պատասխանելէ՝ իրենք կապ են հաստատել ռուս խաղաղապահների հետ, բայց արդյունքը եղել է այն, ինչ եղել է։