13/04/2022 21:17
Չինաստանը դեմ է ամերիկյան պատժամիջոցներին, որոնց համար ծանր գին են վճարում այլ պետություններ
Չինաստանն անընդունելի է համարում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, քանի որ հետևանքները կրում են այլ պետություններ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Միացյալ Նահանգները խոշոր տերություն է և հատուկ պատասխանատվություն ունի համաշխարհային տնտեսական համակարգի կանոնները, այդ տնտեսական համակարգի կայունությունը պահպանելու հարցերում։ Չպետք է թույլ տալ, որ այլ երկրներ ծանր գին վճարեն Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների համար»,- ասել է դիվանագետը՝ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարությունը ուկրաինական խնդրի կարգավորմանը և ռուս-ուկրաինական բանակցություններին պետք է իրական օժանդակություն ցուցաբերի։
«Պատերազմն ու պատժամիջոցները միակ տարբերակը չեն»,- ասել է Լիցզյանը։