13/04/2022 16:39
Ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը հարված է հասցրել միլիոնավոր եվրոպացիների, հանգեցրել է իսկական էներգետիկ ճգնաժամի․ Պուտին
Արևմտյան որոշ երկրների կողմից Ռուսաստանի հետ նորմալ համագործակցությունից և ռուսական էներգակիրներից հրաժարվելը հարվածել է միլիոնավոր եվրոպացիների, անդրադարձել է նաև ԱՄՆ-ի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նորմալ համագործակցությունից, այդ թվում՝ ռուսական էներգառեսուրսներից մասամբ հրաժարվելը արդեն իսկ հարված է հասցրել միլիոնավոր եվրոպացիների, հանգեցրել է իսկական էներգետիկ ճգնաժամի, որն անդրադառնում է նաև ԱՄՆ-ի վրա։ Ամենուր գնաճ է, ինֆլյացիան աճում է․ այդ երկրների համար այս ամենն աննախադեպ բնույթ է կրում», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանն իր նավթի, գազի և ածխի սպառումը կմեծացնի ներքին շուկայում, կավելացնի այդ ռեսուրսների արտահանումը դեպի այլ տարածաշրջաններ, «այնտեղ, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են»։