13/04/2022 16:16
ՀՀ մեծահասակ բնակչության 43,7 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ
ՀՀ մեծահասակ բնակչության 49,5 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով, 43,7 տոկոսը` 2-րդ, այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ 2021թ. Հայաստանում ներդրվել են մոլեկուլային գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները։
«Դրա շնորհիվ մենք ժամանակին կարողացել ենք հայտնաբերել Հայաստանում շրջանառվող բոլոր տեսակի շտամները, այդ թվում`«Դելտան» և «Օմիկրոնը», - ասաց Ավանեսյանը։